Ձեռնաշղթաներով, թե առանց դրանց կտեղափոխվեր, արդյունքում մեր վերջնանպատակը իրեն տեղափոխելն էր

Ձեռնաշղթաներով, թե առանց դրանց կտեղափոխվեր, արդյունքում մեր վերջնանպատակը իրեն տեղափոխելն էր

«Ճիշն ասած նախաքննական տվյալներին այդպես մանրակրկիտ տեղյակ չեմ։ Կարող եմ ասել, որ այն խնդիրը, որը դրված էր այդ պահին լուծվեց և լուծվեց անարյուն։ Մեր թիվ մեկը խնդիրը առանց միջադեպի, առանց վիրավորի էդ մարդուն տվյալ տարածքից դուրս բերելն էր, ինչը, կարծում եմ, բոլորիս բախտից բարեհաջող ավարտ ունեցավ»,- Բաղրամյան 26-ում բանակի օրվան նվիրված պարգևատրման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։

Հարցին, թե ինչու առանց ձեռնաշղթաների դուրս բերվեց «Էրեբունի պլազա» ներխուժած անձը, Սարգսյանը պատասխանեց.«Իրավիճակից բխող գործողություններ երբեմն լինում են, այդ պահին այդպես ստացվեց։ Եթե այդ պահին գտնվել եմ այդտեղ, ենթադրում եմ, որ չէի կարող թողնել մեկ ուրիշը խոսեր։ Ինտերնետում էլ հայտնվեց տեսանյութ, որտեղ ես նրան խոստանում էի առանց ձեռնաշղթաների դուրս բերել շենքից, դա բանակցության պայմաններից մեկն էր։ Կարծում եմ՝ անկախ դիմացինիդ ով լինելու հանգամանքից , տղամարդու խոսքը պետք է պահվի, ես այդ պահին առաջնորդվել եմ այդ տրամաբանությամբ։Խնդիր էր դրված, որ ինքը որևէ մեկին վտաս չտա, հիմա ձեռնաշղթաներով, թե առանց դրանց կտեղափոխվեր, արդյունքում մեր վերջնանպատակը իրեն տեղափոխելն էր, ինչը իրականացավ։