Սպասվում են ցավոտ ու ծանր լուծումներ․ եթե չի ստորագրվում որևէ փաստաթուղթ, ստիպված ենք լինելու նորից պետություն կառուցել

Սպասվում են ցավոտ ու ծանր լուծումներ․ եթե չի ստորագրվում որևէ փաստաթուղթ, ստիպված ենք լինելու նորից պետություն կառուցել

Այո, ես կարծում եմ, որ հիմա կրկին այն պահն է, որ պետք է միավորվել։ Համախմբում է անհրաժեշտ։ Մեզ սպասում են ցավոտ լուծումներ, ծանր լուծումներ։ Պայմանագրերը պիտի ստորագրվեն և Ադրբեջանի հետ և Թուրքիայի հետ։ Դա ոչ մեկի քիմքին հաճո չի լինելու, սակայն կա մի պահ, երբ այլընտրանք պարզապես չկա։ 
«Առաջին ալիքին» տված հարցազրույցում նշել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

«Եթե չի ստորագրվում որևէ փաստաթուղթ, եթե հաշտություն չի կնքվում այս երկու հարևանների հետ, որոնք մեզ «շատ են «սիրում», մենք այլևս այդ 70 տարվա իրողությունը չենք կարող վերականգնել։ Մենք նորից պիտի պետություն կառուցենք, նորից պիտի սկզբից քարը դնենք քարի վրա։ Պիտի աշխատենք, նորից շենացնենք այս երկիրը»,- հավելել է։