Գայանեն կալանավորվել է ոչ թե դատարանի, այլ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

Գայանեն կալանավորվել է ոչ թե դատարանի, այլ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գայանեն կալանավորվել է ոչ թե դատարանի, այլ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

Զոհված զինվորի մորը կալանավորելու որոշումը կայացվել է կառավարության շենքում և դրա մասին մի քանի ժամ առաջ արդեն գիտեին ոստիկանության աշխատակիցները:

Դատարանի դիմաց կանգնած ոստիկանների թվից արդեն պարզ էր, որ կալանավորելու են, ինչը պարզ ցույց է տալիս, դատավորն ընդամենը կարդացել է վարչապետի աշխատասենյակում գրված տեքստը:

Հատկանշական է, որ երկու օր առաջ դատարանի բակում հավաքված էին հարյուրավոր քաղաքացիներ, բայց ոստիկանները շատ չէին, որովհետև գիտեին, որ այդ օրը դատարանը որոշում չի հրապարակելու»: