Կարող է Ռուբեն Հայրապետյանի ժամանակ ամեն ինչ լավ չէր, բայց խաղի դիսցիպլին կար

Կարող է Ռուբեն Հայրապետյանի ժամանակ ամեն ինչ լավ չէր, բայց խաղի դիսցիպլին կար

Հայաստանի հավաքականի և «Փյունիկի» ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսն այսօր  «Փյունիկի» գրասենյակում հանդիպեց լրագրողների հետ և անդրադարձավ նաև թիմի ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանին։

«Ինչ որ ասում եմ մեր թիմի՝ «Փյունիկի» կամ իմ համար չեմ ասում, ուզում եմ խոսեմ Հայաստանի առաջնության համար։ Երեկ ինչ եղավ Էրիկ Վարդանյանի հետ, դա սխալ է, ինքն էլ գիտի, որ դա սխալ է, ինքը գիտի, որ մեղավոր է։ Մենք դուրսը խաղացել ենք «Լոռիի» հետ, րոպեներն էլ կարող եմ ասել, 73-րդ րոպեին, երբ մրցավարը սուլեց, հետևից հայհոյանքներ հնչեցին, բայց ոչ մեկին շտրաֆ չտվեցին։ Եթե էդ դեպքում շտրաֆ չտվեցին, ուրեմն Էրիկ Վարդանյանին էլ պետք է չտան։ Սա ամոթ է։ Կարող է Ռոբեն Հայրապետյանի ժամանակ ամեն ինչ լավ չէր, բայց խաղի դիսցիպլին կար։ Ո՞վ կարող էր ռիսկ անել սենց բան աներ։ Ես եկել եմ Հայաստան, ես դեռ 29 տարեկան եմ, ես կարող էի ուրիշ տեղերում խաղայի, ես ֆուտբոլում ամեն ինչ տեսել եմ, ես մտածել եմ, որ հիմա ժամանակն է, գամ խաղամ, մի բան կարողանամ հետ տամ։ Ես 30 տարեկան եմ, Հենոն՝ 31, Մարկոսը՝ 35, Գևորգ Ղազարյանը 30-ը անցել է, մեր հետևից ո՞վ կա, մեր հետևից ո՞վ է գալիս։ Շատ բաներ կան, որ պետք է փոխել, եթե սենց բաները չեն փոխում, մեր առաջնությունը չի լավանալու։ Թիմ են բացում, թիմ են պահում, ինչ ուզում են՝ անում են։ Եթե համաձայն եք, ուրեմն սա մեր լավագույն վիճակն է, բայց ես չեմ հավատում։ 2004-ին Հունաստանը հաղթեց Եվրոպայի առաջնությունում, խի մենք չենք կարող անենք, մենք էլ կարող ենք անել, բայց պետք է աշխատենք, պետք է ճիշտ աշխատենք»,- նշել է Օզբիլիսը։