ԱՄՆ Կոնգրեսը «կողմ» է քվեարկել Թրամփի պաշտոնանկությանը

ԱՄՆ Կոնգրեսը «կողմ» է քվեարկել Թրամփի պաշտոնանկությանը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ավարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության գործը։ Այս մասին հայտնում է PBS NewsHour-ը։ Տեղի ունեցած քվեարկության համաձայն, 229 դեմոկրատ կոնգրեսականներ կողմ են քվեարկել պաշտոնանկությանը։ Դեմ եղել է 2 կոնգրեսական։ Եվս երեքն էլ ձեռնպահ են մնացել։

Հանրապետականներից դեմ քվեարկել է 186 կոնգրեսական, 11-ը մնացել է ձեռնպահ։ Այսպիսով, Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել պաշտոնանկության գործընթացի առաջին հոդվածին, որն է լիազորությունների չարաշահումը։

Նշենք, որ ըստ ամերիկյան օրենսդրության, հարցն այսպիսով անցնում է Սենատ, որտեղ մեծամասնություն են հանրապետականները եւ առանձնապես հետաքրքրված չեն Թրամփի պաշտոնանկությամբ։