Առաջիկայում մեծ խումբ նոր դեսպաններ են նշանակվելու

Առաջիկայում մեծ խումբ նոր դեսպաններ են նշանակվելու

Արտաքին գործերի նախարարությունում բուռն իրարանցում է՝ մեծ թվով դեսպանների նշանակման գործընթաց է սկսվել։ Մի մասի ագրեմաններն արդեն ուղարկվել են, մյուսներն ընթացքի մեջ են։

Մեզ ասացին, որ շուտով կհրապարակվի Վլադիմիր Կարապետյանի նշանակման հրամանագիրը՝ նա Կիեւ է մեկնում, նշանակվում է Ուկրաինայում ՀՀ դեսպան։ Ի դեպ, այն լրատվամիջոցները, որոնք նա էր խմբագրում, կամ կփակվեն կամ կկրճատվեն։ Վրաստանում ՀՀ դեսպան, նախկին ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Սադոյանը մեկնում է Ղազախստանի դեսպան։

Հետ է կանչվում Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը։ Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը նշանակվում է Իսրայելում ՀՀ դեսպան։ Նա մի մասով հրեական արմատներ ունի, թերեւս դա է նշանակման պատճառը։ ԱԳՆ երկկողմ հարաբերությունների վարչության պետ Հովհաննես Վիրաբյանն է դեսպան նշանակվում, հարավային Ամերիկայի երկրներից մեկում։ Երկու կին դեսպաններ են նշանակվելու։ Մեկը՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ռեֆերենտ Լիլիթ Թութխալյանն է։

Այլ փոփոխություններ էլ են սպասվում։ Սակայն ուշագրավ է, որ Մեծ Բրիտանիայում, որտեղ մեկ տարուց ավելի է դեսպան չունենք, դեռեւս որեւէ մեկը չի նշանակվում։ Թերեւս նաեւ դա է պատճառը, որ հայ-բրիտանական հարաբերություններ հեռու են բարվոք համարվելուց։ Եւ անգամ Արմեն Սարգսյանի կապերը չեն օգնում դրանց բարելավմանը։