2022թ. լավագույն Android-սմարթֆոնները

2022թ. լավագույն Android-սմարթֆոնները

Android Police պորտալի խմբագրությունը կազմել է 2022թ. լավագույն Android-սմարթֆոնների թոփը։ «Խմբագրության ընտրությունը» անվանակարգում հաղթողի կոչումը եւ առաջին տեղը խմբագրությունը հատկացրել է Samsung Galaxy S22 Ultra-ին։

Նշվել է, որ Samsung Galaxy S22 Ulta-ն մեկտեղել է Galaxy Note-ի լավագույն գծերը՝ նորագույն դիսփլեյ, լավագույն ձեւավորում։ Թերություններ եւս կան. որոշ օգտատերերի կարող են շփոթեցնել լիցքավորման սարքի բացակայությունը, սմարթֆոնի արժեքը եւ չափերը։

«Գնի եւ որակի լավագույն համադրում» անվանակարգում հաղթող է ճանաչվել Google Pixel 6 սմարթֆոնը՝ երկրորդ տեղ։ Այն ունի հիմնական խցիկ՝ լավագույն լուսանկար անելու հնարավորությամբ, արտադրողականության բարձր մակարդակ, «մերկ» Android 12 եւ հինգ տարվա ծրագրային ապահովում։ Նշվել է, որ սմարթֆոնը չունի հեռուստաօբյեկտիվ, որոշ պայմաններում խցիկը լավորակ լուսանկարելու հնարավորությունը կորցնում է։ Մատնահետքի սքաները նույնպես որոշ թերություններ ունի արագության եւ կայուն թարմացման առումով։

Չնայած բարձր արժեքին՝ «Մրցանակային գաջեթ» անվանակարգում հաղթել է երրորդ տեղը զբաղեցրած ծալովի Samsung Galaxy Z Fold3-ը։ Այն ճկուն է եւ կարող է փոխարինել սմարթֆոնին եւ պլանշետին։ Նշվել է նաեւ սարքի բարձր արտադրողականությունը, որը ձեռք է բերվում Snapdragon 888-ի եւ 12 ԳԲ օպերատիվ հիշողության շնորհիվ։ Պորտալի խմբագրությունը նշել է նաեւ ներքին եւ արտաքին դիսփլեյների, ինչպես նաեւ մինչեւ 2025թ. ծրագրային ապահովման մասին։

Android Police-ի կազմած 2022թ. Android-սմարթֆոնների լավագույն ցանկում են հայտնվել նաեւ Google Pixel 6a-ն, Samsung Galaxy Z Flip3-ը եւ Pixel 6 Pro-ն, որոնք գրավել են 4-րդ, 5-րդ եւ 6-րդ տեղերը համապատասխանաբար։