Աշխարհի ամենամեծ այսբերգը բաժանվել է չորս մասի

Աշխարհի ամենամեծ այսբերգը բաժանվել է չորս մասի

2017 թվականի հուլիսին Լարսենի շելֆային սառցադաշտից Անտարկտիդայում պոկվեց հսկայական մեծության այսբերգ։ Այն սկսեց դրեյֆել Հարավային Ջորջիա կղզու ուղղությամբ։ Գիտնականներն ունեն մտավախություն, որ այսբերգը կարող է լուրջ վնաս հասցնել կղզու բնապահպանությանը, որտեղ բազմաթիվ ծովային թռչուններ են բնակվում։ 2020 թվականին այդ այսբերգի մակերեսը կազմել է 5,1 հազար քառակուսի կիլոմետր։

Գիտնականների վերջին արբանյակային ուսումնասիրությունները, սակայն, ցույց են տվել, որ այսբերգը մասնատվել է չորս մասի։ Այս մասին գրում է Live Science-ը։ Ամենամեծ կտորը, ընդ որում, կազմում է 2600 քառակուսի կիլոմետր, իսկ մնացած երեք կտորները՝ 655, 225, եւ 114 քառակուսի կիլոմետր։ Գիտնականները հույս ունեն, որ օվկիանոսային հոսանքները այսբերգը կղզու հյուսիսային հատվածով դուրս կբերեն բաց օվկիանոս։