Պուտինն ու Քոչարյանը զրուցել են, անդրադարձել են նաև ներքաղաքական իրավիճակին

Պուտինն ու Քոչարյանը զրուցել են, անդրադարձել են նաև ներքաղաքական իրավիճակին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հեռախոսազրույց են ունեցել։

Այս մասին հայտնում է ռուսական «ՎարԳոնզո» ռազմալրագրողական տելեգրամյան ալիքը՝ հղում անելով նախագահի աշխատակազմին մոտ իր աղբյուրներին։

«Մեր տվյալներով՝ զրույցը տեղի է ունեցել նախորդ շաբաթվա սկզբին: ՌԴ նախագահը և ՀՀ նախկին նախագահը քննարկեցին տարածաշրջանում առկա իրավիճակը, անվտանգությանն առնչվող հարցեր, ինչպես նաև Երևանի ներքաղաքական իրավիճակը: Առանձնահատուկ քննարկվեց Հայաստանում տնտեսական իրավիճակը: Զրույցը տևեց մոտ մեկ ժամ»,- գրել է տելեգրամյան ալիքը։