Վթար քաղաքապետարանի «ԿամԱԶ»-ի մասնակցությամբ, կան տուժածներ․ տեսանյութ

Վթար քաղաքապետարանի «ԿամԱԶ»-ի մասնակցությամբ, կան տուժածներ․ տեսանյութ

Երեկ Արաբկիր վարչական շրջանում ավտովթար է տեղի ունեցել քաղաքապետարանի կողմից վերջերս մեկանձից գնման կարգով ձեռք բերված «ԿամԱԶ»-ի մասնակցությամբ։ Այս մասին մեր ունեցած տեղեկությունը հաստատետ Ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը․ «Հունիսի 26-ին՝ ժամը 23։00-ին Ադոնցի փողոց 3 հասցեում միմյանց են բախվել «ԿամԱԶ» մակնիշի ամվոմեքենան և «Ֆորդը», որի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ երկարատև բանավեճերից ու աղմուկից հետո քաղաքապետարանը առանց մրցույթ, մեկ անձից գնման կարգով ձեռք էր բերել 5 «ԿամԱԶ» մակնիշի աղբատար ավտոմեքենա։ Ինչպես մեզ հետ զրույցում ասաց քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը, կամազից դետալներ են վնասվել, և այն ժամանակավորապես չի աշխատի։ Բացի այս, մենք տեղեկություններ ունեինք, որ «Սանիթեք»-ի աղբամանները չեն համապատասխանում քաղաքապետարանի «ԿամԱԶ»-ներին, այսինքն՝ մեքենան չի կարողանում աղբամանը դատարկել թափքում, և դա անում են աշխատակիցները, Խաչիկյանը հերքեց՝ ասելով, որ դրանք նույն մեքենան են։