«Իմ քայլի» պատգամավորներին Արցախից հետ են կանչում, որ մասնակցեն նիստին

«Իմ քայլի» պատգամավորներին Արցախից հետ են կանչում, որ մասնակցեն նիստին

Արցախ մեկնած պատգամավորները ճանապարհի կեսից հետ են գալիս, որ կարողանան մասնակցել ԱԺ նիստի հերթական փորձին: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ԱԺ արտահերթ նիստը չկայացավ, քանի որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեծ մասը մեկնել էր Արցախ, և դահլիճում բավարար թվով պատգամավոր չկար, որ քվորում ապահովվեր:

«Իմ քայլի» պատգամավորներից Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ ով տեղ չի հասել, մի մասը հետ կգա, որ հասցնեն նիստին: Նրա խոսքով՝ ինքն էլ պիտի մեկներ, բայց չի մեկնել: Տարօրինակ է, որ «Իմ քայլը» խմբակցության այցն է սա Արցախ, և նրանք չեն իմացել, որ այսօր նիստ կա կամ իմացել, չեն կարողացել այնպես կազմակերպել, որ նիստը չտապալվի:

Արցախ մեկնածների խմբի մեջ է նաև «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, սակայն, այստեղ է: Հավանաբար նա է զանգել պատգամավորներին հետ կանչել, որ չորս ժամ անց նորից գումարվող նիստը չտապալվի: