ՊՎԾ կողմից կատարված ուսումնասիրության նյութերի հիման վրա է հարուցվել է քրեգործ

ՊՎԾ կողմից կատարված ուսումնասիրության նյութերի հիման վրա է հարուցվել է քրեգործ

«ՊՎԾ կողմից կատարված ուսումնասիրության նյութերի հիման վրա Գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել

Պետական վերահսկողական ծառայության՝ ՀՀ ոստիկանության և «Ուկռինվենստ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրերի ուսումնասիրության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում սույն թվականի փետրվարի 25-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականություններն անփույթ կատարելու հետևանքով պետության օրինական շահերին անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնող վնաս պատճառելու վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրեսնգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով։ Գործը կատարման համար ուղարկվել է նախաքննության ՀՀ հատուկ քննչական ծառայություն»,- գրված է ՊՎԾ-ի ֆեյսբուքյան էջում։