Սեյրան Օհանյանը իր մեղադրանքն անհասկանալի է համարում

Սեյրան Օհանյանը իր մեղադրանքն անհասկանալի է համարում

Մարտի 1-ի գործով մյուս մեղադրյալը՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ծանոթանալով իրեն առաջադրված մեղադրանքին, «մեղադրանքը փոփոխելու» որոշման տակ թողել է հետեւյալ գրառումը․ 

«Նախկինում ես նշել եմ, որ անհիմն է եւ մեղադրանքը չեմ ընդունում, ավելին՝ անհասկանալի է»։
Հարցաքննությանը ներկա է եղել նրա պաշտպան Կարեն Մեժլումյանը, որը «որպես մեղադրյալ ներգրավելու» մասին որոշման տակ միջնորդել է իրենց տրամադրել պաշտպանության նախարարի թիվ 0038 հրամանը, քանի որ այն ընկած է մեղադրանքի հիմքում։