Դեռ Սանասարյանի օրոք ՊՎԾ-ն ջրօգտագործողների միություններում հայտնաբերել է մոտ 2 միլիարդ դրամի խախտում

Դեռ Սանասարյանի օրոք ՊՎԾ-ն ջրօգտագործողների միություններում հայտնաբերել է մոտ 2 միլիարդ դրամի խախտում

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը այսօր ասել է, որ Ջրային ոլորտում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արդեն իսկ հարուցվել է 2 քրեական գործ։

Սակայն մենք տեղեկացանք, որ քրգործերը դեռ հարուցված չեն։ ՊՎԾ-ն, նախնական հաշվարկներով, 2 միլիարդ դրամի խախտում է հայտնաբերել Արմավիրի եւ Արարատի մարզերի ջրօգտագործողների միություններն ուսումնասիրելով, աշխատանքն իրականացվել է Դավիթ Սանասարյանի օրոք, այժմ նյութերը պատրաստվում են ուղարկել իրավապահներին։

ՊՎԾ-ի 1 տարվա աշխատանքի արդյունքում Գյուղակադեմիայի կողմից վերականգնվել է 350 միլիոն դրամի վնաս, 210 մլն դրամ վերականգնել է «Լուսանշան» եւ 100 մլն՝ «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ները։