Թրամփը Վենեսուելայի մասին անորոշ հայտարարություն է արել

Թրամփը Վենեսուելայի մասին անորոշ հայտարարություն է արել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայում ստեղծված իրադրությունը սարսափելի է եւ խոստացել է, որ հաջորդ շաբաթ լատինա-ամերիկյան այդ երկրում շատ բան կփոխվի։ Այս մասին հայտնում է Fox Business-ը։ Ըստ Սպիտակ տան ղեկավարի խոսքերի, ամերիկյան կողմը տեղացիներին օգնելու համար դիտարկում է բոլոր հնարավոր միջոցները։ Նա նաեւ պարզապես խոսակցություններ է անվանել պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունն առ այն, որ Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն մտադրություն է ունեցել լքելու երկիրը։ «Մենք բազմաթիվ եւ տարատեսակ խոսակցություններ ենք լսում։ Կան խոսակցություններ, որ նա մտադիր է եղել դա անել։ Կան խոսակցություններ, որ երկիրը լքելու այլ տարբերակից է ուզել օգտվել։ Ես լսել եմ խոսակցություններ Ռուսաստանի մասին, նաեւ շատ ասեկոսեներ՝ Կուբայի մասին»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։