Պաշտոնանկությունների շքերթ Ուկրաինայում

Պաշտոնանկությունների շքերթ Ուկրաինայում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնից ազատել է 15 նահանգապետի եւ կրկին դիմել է Գերագույն Ռադային՝ այդ երկրի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյին ու ԱԳ նախարար Պավել Կլիմկինին պաշտոնանկ անելու խնդրանքով։

«Интерфакс» լրատվական գործակալության փոխանցման համաձայն, Զելենսկին պաշտոնից ազատել էր նաեւ Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավարին եւ էլի հինգ նահանգապետի, ինչպես նաեւ միջնորդել է, որպեսզի ԱԳ նախարար նշանակվի Վադիմ Պրիստայկոն։