Քաղաքապետի եւ նրա կնոջ ահռելի ունեցվածը

Քաղաքապետի եւ նրա կնոջ ահռելի ունեցվածը

Միքայել Ղարաքեշիշյանն 7 տարի է զբաղեցնում է Ստեփանավանի համայնքապետի պաշտոնը: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել է 2017-2018թթ. գույքի ու եկամուտների վերաբերյալ հայտարարագիր: 

2017թ.-ին նա հայտարարագրել է անհատական բնակելի տունը` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույցը, բնակարանը` բազմաբնակարան բնակելի շենքում՝ ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված, 1 հասարակական եւ 1 արտադրական նշանակության շինություններ, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, 4 հողամաս, «Lexus LX 570»,  «MOSKVICH-21412» մակնիշի ավտոմեքենաներ: 
2018թ.-ին քաղաքապետի եկամուտներն աճել են՝ դրամական միջոցները հարկային տարվա վերջում կազմել են 10մլն. 550 հազար ՀՀ դրամ, 80 ԱՄՆ դոլար: Աշխատանքի վարձատրություն կամ այլ վճարումները կազմել են 3մլն. 253 հազար ՀՀ դրամ: 

Ուշագրավ է քաղաքապետի կնոջ՝  Լարիսա  Լավրենովայի ներկայացրած հայտարարագիրը։ 2017 թ.-ին հայտարարագրել է 17մլն. 247հազար ՀՀ դրամ, 70 հազար ԱՄՆ դոլար, 9մլն. 200հազար ռուսական ռուբլի, բացի այս ունի շահաբաժին՝ 9մլն. 646 հազար դրամ: 2018թ.-ին նրա եկամուտը մի փոքր նվազել է: Հարկային տարվա վերջում կազմել է 16մլն. 840 հազար ՀՀ դրամ, 70 հազար ԱՄՆ դոլար եւ 9մլն. ռուսական ռուբլի: 

Նշենք, որ մինչ համայնքապետ ընտրվելը Մ. Ղարաքեշիշյանը եղել է Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության տնօրենը, իսկ դրանից առաջ՝ «Հայ մարմար գրանիտ»-ի Ստեփանավանի տեղամասի պետը:

Միքայել Ղարաքեշիշյանը քաղաքապետի պաշտոնում փոխարինեց եղբորը՝ Սարգիս Ղարաքեշիշյանին: