Դատախազության անարդյունք մրցակցությունը

Դատախազության անարդյունք մրցակցությունը

Հայաստանի իրավապահ մարմինների միջեւ մրցակցությունը շարունակվում է նաեւ նոր Հայաստանում։Ավելին այդ մրցակցության եւ գովեստի «դափնիներին» հավակնելու արդյունքում գլխավոր դատախազությունը կարող է ապատեղեկատվություն տարածել։ Այսօր՝ 15.00-ի կողմերը ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հաղորդեց, որ նորակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպով ձերբակալված անձ կա․ «Մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից քրեական գործը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ Քննչական կոմիտե։

Քրեական գործի նախաքննության ընթացքում, դատախազական պատշաճ հսկողության ներքո, իրականցվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ, ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Դրանց արդյունքում դեպքի անմիջական մասնակիցներից մեկը՝ Գ.Հ.-ն, ձերբակալվել է», տեղեկացրեց Աբրահամյանը՝ ում գրառումից էլ պարզ է, որ գործը գտնվում է Քննչական կոմիտեում եւ ձերբակալությունն էլ իրականացվել է այս մարմնի կողմից։ Սակայն ՔԿ-ի հաղորդագրությունը տարածվեց մոտ կես ժամ ուշ, որում նշված է ձերբակալության կոնկրետ ժամը՝ 15.30։ Մենք պարզաբանում խնդրեցինք Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետք Նաիրա Հրությունյանից ձերբակալության կոնկրետ ժամի վերաբերյալ, ով մեզ փոխանցեց, որ գործով կասկածյալ Գ. Հակոբյանը ձերբակալվել է 2019 թվականի հունվարի 9-ին՝ ժամը 15:30-ին:

Մեր հարցին, թե ինչու է Գլխավոր դատախազությունը ապատեղեկատվություն տարածել, Հարությունյանը նշեց, որ Դատախազության գործունեության վերաբեյալ մեկնաբանություն տալն իր իրավասությունների մեջ չէ: Իհարկե, գերատեսչության ներկայացուցչից չէիքն ակնկալում մեղադրանքներ գործընկեր կառույցի հասցեին, սակայն փաստերի համադրում ապացուցում է, որ դատախազությունն ապատեղեկատվություն է տարածել, ինչը վեր է ցանկացած մեկնաբանությունից: