5-րդ հարկից երեխան ընկել է անցորդի վրա

5-րդ հարկից երեխան ընկել է անցորդի վրա

Չինաստանի Սինծյան-Ույղուրական ինքնավար շրջանի Ինին քաղաքում տղամարդը ակամա փրկել է հինգերորդ հարկից ընկած երեխայի կյանքը, քանի որ երեխան ընկել է նրա վրա։ Այս մասին հայտնում է Inside Edition-ը։Երկու տարեկան երեխան մնացել էր առանց մեծերի հսկողության եւ դուրս գալով լուսամուտագոգին, սահել էր ու ընկել հինգերորդ հարկից։ Շենքի բակում նստած տարեց հարեւանները նկատել են երեխային, սակայն չեն հասցրել օգնության հասնել։ Իսկ ահա քսանութամյա Տոնիկ Տուրգանբեկը ով անցել է շենքի մոտով փրկել է երեխայի կյանքը։ Երեխան ընկել է տղամարդու վրա եւ նրան տապալել գետնին։ Տղամարդն իրեն չի կորցրել ու բռնել է երեխային։ Երկուսին էլ տեղափոխել են հիվանդանոց։ Փոքրիկ տղան լուրջ վնասվածքներ է ստացել, իսկ Տուրգանբեկը պարզապես թեթեւ վնասվածքներ է ունեցել;