Չինաստանը հրաժարվել է իրանական նավթից․ պատճառն ԱՄՆ-ն է

Չինաստանը հրաժարվել է իրանական նավթից․ պատճառն ԱՄՆ-ն է

Չինաստանը դադարեցրել է իրանական նավթ գնել՝ ամերիկյան սանկցիաների պատճառով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Ինչպես նշվում է հաղորդման մեջ, Պեկինը տեղի է տվել իրանա-ամերիկյան սանկցիաներին եւ որոշել հավելյալ ռիսկեր չստեղծել ու հրաժարվել է իրանական նավթից։ Այդուհանդերձ, Թեհրանում ունեն հույս դեռ, որ կկարողանան վերականգնել Չինաստանի հետ նավթի վաճառքը։ Իրանական նավթից հրաժարվել են նաեւ Հնդկաստանը, Թուրքիան, Հարավային Կորեան, Ճապոնիան, Հունաստանը, Թայվանը եւ Իտալիան։