Իրանում միջուկային զենք ստեղծելու մտադրություն չունեն․ Մուհամմադ Ջավադ Զարիֆ

Իրանում միջուկային զենք ստեղծելու մտադրություն չունեն․ Մուհամմադ Ջավադ Զարիֆ

Իրանը չի ձգտում ստեղծել սեփական միջուկային զենքը։ Իր թվիթերյան էջում այս մասին գրառում է կատարել Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը։ «Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեին արդեն վաղուց է հայտարարել, որ մենք չենք ձգտում ունենալ միջուկային զենք։ Նա նաույնիսկ հատուկ կրոնական հրովարտակ՝ ֆեթֆա է հրապարակել, որն արգելում է դա»,- ասված է իրանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի գրառման մեջ։ Զարիֆը նաեւ ասել է, որ ամերիկյան տնտեսական ահաբեկչությունը վնասում է Իրանի ժողովրդին, եւ լարում իրադրությունը ռեգիոնում։ Նշենք, որ մայիսի 20-ի դրությամբ Իրանն ավելացրել է ուրանի հարստացումը չորս անգամ։