87 հազար դոլարի, 58 հազար եվրոյի փոխառություն, բնակարաններ․ ԱՄԷ նախկին դեսպանի հայտարարագրից

87 հազար դոլարի, 58 հազար եվրոյի փոխառություն, բնակարաններ․ ԱՄԷ նախկին դեսպանի հայտարարագրից

Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ նախկին դեսպան Գեղամ Ղարիբջանյանն իր պաշտոնական պարտականությունները դադարեցնելու դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց (2018թ․) հայտարարագրում նշել է 2 բնակարան,1 անհատական բնակելի տուն, 1 ավտոտնակ, 1 հողամաս և մեկ հասարակական նշանակության շինություն։

Նա 2018-ի ընթացքում փոխառության է հանձնել շոիրջ 87 հազար դոլարի և 58 հազար եվրոյի փոխառություն, ունի թանկարժեք  գեղանկարների ու գեղաքանդակների հավաքածու, հայտարարատու տարում ունեցել է 1 միլիոն 600 հազար դրամի և 6000 հազար ԱՄՆ դոլարի դրամական միջոցներ, ստացել է 8 միլիոն, 605 հազար դրամի աշխատավարձ։