100 եւ 200 եվրոյանոց նոր թղթադրամներ են տպվել
Եվրոպական կենտրոնական բանկը հայտարարել է, որ թողարկել է 100 եւ 200 եվրո անվանական արժեքով նոր թղթադրամներ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով ԵԿԲ-ի հրապարակած հայտարարությունը։ Ընդհանուր առմամբ թողարկվելու է նոր տիպի երեք միլիարդ հատ թղթադրամ, իսկ հին թղթադրամները ատիճանաբար հանվելու են շրջանառությունից, շարունակելով լիարժեք կերպով մնալ գործածական։ Նոր թղթադրամի վրա այս անգամ պատկերված է հին հունական առասպելական հերոսուհի Եվրոպան։ Նոր թղթադրամը էլ ավելի պաշտպանված է լինելու հավելյալ պաշտպանիչ շերտերով եւ նշաններով։
Կարծիքներ