Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ որոշում կայացնելու

Վերաքննիչ դատարանում դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։
Նիստին ներկա է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Դատարանը լսեց բոլոր կողմերին և հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի այսօր 16։30-ին։
Կարծիքներ