Էկվադորում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան զոհեր

Էկվադորում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան զոհեր

Էկվադորում 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

44 կիլոմետր խորության վրա 6,5 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցումներ են գրանցվել։ Երկրաշարժը զգացվել է երկրի մի քանի նահանգներում։

Հայտնում են 4 զոհի մասին։ Բացի այդ, Էլ Օրո նահանգում փլուզվել է երկհարկանի բնակելի շենք, մարդիկ ներսում են։

Այլ ավերվածություններ ևս եղել են։