Իսրայելի հարավում օդային տագնապի ազդանշաններ են հնչել

Իսրայելի հարավում օդային տագնապի ազդանշաններ են հնչել

Իսրայելի հարավում՝ Գազայի հատվածի հետ սահմանի մոտ, օդային տագնապի ազդանշաններ են հնչել՝ զգուշացնելով բնակիչներին հնարավոր հրթիռային հարձակումների մասին: Այս մասին հայտնել է իսրայելական բանակի մամուլի ծառայությունն իր Telegram-յան ալիքում։

«Մենք հաղորդում ենք ստացել Նահալ Օզում հնչած ազդանշանների մասին։ Մանրամասներն ավելի ուշ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդվել է նաև, որ Գազայի հատվածը մեկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, այն ընկել է անմարդաբնակ տարածքում, որևէ հետախուզում չի իրականացվել։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը Telegram-ի իր ալիքում հայտնել էր, որ Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ 6 հրթիռ է արձակվել, որոնցից հինգը որսացել են հակաօդային պաշտպանության համակարգերը։