96-ամյա Ստեփանյան Սերյոժան հաղթահարել է կորոնավիրուսը

96-ամյա Ստեփանյան Սերյոժան հաղթահարել է կորոնավիրուսը

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի հանրային կապերի պատասխանատու՝ Ծովինար Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է՝ 

«96-ամյա Ստեփանյան Սերյոժան դուրս գրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից: Նա մեր բուժկենտրոն էր տեղափոխվել նոր կորոնավիրուսով, չուներ այլ հիվանդություն: Սերյոժա Ստեփանյանը վարակվել էր կոնտակտավորից: «Շնորհակալ եմ ինձ առողջացնելու համար, 96 տարեկան մարդ եմ, բժիշկն ասաց սիրտս 20 տարեկանի սիրտ է, բախտս բերեց, իմ ոտքով տուն եմ գնում: Թող բոլորն առողջ լինեն, զգույշ ու ուշադիր, դժվար է մեծերի համար հիվանդանոց ընկնելը»,- տուն գնալիս ասաց Սերյոժա պապիկը»: