Էդմոն Մարուքյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Էդմոն Մարուքյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Քիչ առաջ իմ կողմից ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին է ուղարկվել հանցագործության մասին հաղորդում՝ կապված քաղաքացի Մարիամ Մկրտչյանի կողմից երկու օր առաջ կատարված՝ իր եղբող մահվան դեպքի մանրամասների հետ։

Նշեմ, որ տիկին Մկրտչյանի կողմից ներկայացված հանգամանքների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել խոշտանգման որակյալ հանցակազմի (ՀՀ քր․ օր․ 309.1-ին հոդվածի 2-րդ մաս) առկայության մասին։

Կից կարող եք տեսնել հաղորդումը՝ ամբողջությամբ»։