Վեհափառը 2019-ը հռչակեց մամուլի տարի․հայ խմբագիրները Անթիլիասում են

Վեհափառը 2019-ը հռչակեց մամուլի տարի․հայ խմբագիրները Անթիլիասում են

Անթիլիասում իր աշխատանքները սկսեց Հայ մամուլին նվիրված համաժողովը, որին մասնակցում են աշխարհի բոլոր ծայրերից ժամանած հայ խմբագիրներ և մամուլի աշխատողներ։

Համաժողովն ընթանում է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի  հովանու ներքո։

Հայաստանից համաժողովին մասնակցում են «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հասարակական-քաղաքական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանը, «Նոյան Տապանի» տնօրեն Տիգրան Հարությունյանը, «Արմենպրեսի» խմբագիր  Արամ Անանյանը, վարչապետի կին Աննա Հակոբյանը, «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը և սփյուռքահայ մամուլի ներկայացուցիչներ՝ Շահան Գանտահարյանը Լիբանանից, «Ասպարեզի» խմբագիր Աբո Պողիկյան,  Բոսթոնի «Պայքար» թերթի խմբագիր Հակոբ Վարդիվառյանը, Պրահայից Հակոբ Ասատրյանը, Արա Գոչունյանը և այլք։
Վեհափառը 2019-ը հռչակել է մամուլի տարի։