«Տելեգրամի» վրա հարձակում է իրականացվել

«Տելեգրամի» վրա հարձակում է իրականացվել

«Տելեգրամի» աշխատակիցները տեղեկացրել են, որ ծառայությունը ենթարկվել է DdoS-հարձակման, ինչի հետեւանքով վերջինիս աշխատանքը խափանվել է։ Այս մասին տեղեկանում ենք մեսենջերի թվիթերյան պաշտոնական էջից։ Downdetector կայքի փոխանցմամբ, մեսենջերի հետ կապված խնդիրների մասին հայտնել են Մերձավոր Արեւելքում, Եվրոպայում եւ զույգ Ամերիկաներում գտնվող օգտատերերը։ Հիմնական բողոքը եղել է այն, որ չեն կարողանում միանալ մեսենջերին։