Համենայնդեպս լավ չէ, որ պատգամավորները լավ չեն հաշվարկել. Ալեն Սիմոնյան

Համենայնդեպս լավ չէ, որ պատգամավորները լավ չեն հաշվարկել. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նիստն այսօր չկայացավ քվորում չլինելու պատճառով: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մի զգալի մասն այսօր մեկնել է Արցախ, արդյունքում բավարար թվով պատգամավոր չկար, որ քվորում ապահովվեր: Գրանցվել էր ընդամենը 44 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ էր առնվազն 67 պատգամավոր:

«Հատուկ չի արվել, քաղաքական ակցիա չէ, տեխնիկական խնդիր էր»,-չկայացած նիատից հետո իրավիճակն այսպես բացատրեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: 

Նա նաև նշեց, որ չի կարծում, թե սրանով ինչ-որ բան բաց կթողնենք: «Համենայնդեպս լավ չէ, որ պատգամավորները լավ չեն հաշվարկել: Ճիշտ կլիներ, որ քվեարկությունից հետո մեկնեին»,- ասաց Սիմոնյանը: