Ինչո՞ւ է լռում վարչապետը

Ինչո՞ւ է լռում վարչապետը

Երեկ հայտնի դարձավ, որ իր տանը հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ քունքի շրջանում հրազենային վնասվածքով։ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ Կուտոյանի դին առաջինը հայտնաբերել են նրա կինն ու հայրը։ Կուտոյանների ընտանիքին Գեորգի Կուտոյանի անժամանակ մահվան կապակցությամբ ցավակցել են ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը։ Իր ցավակցական խոսքում նախագահ Արմեն Սարգսյանը նշել է․ «Աշխատանքային այցով գտնվելով արտերկրում՝ խոր ցավով տեղեկացա​ պետական գործիչ Գեորգի Կուտոյանի​ անժամանակ​ մահվան մասին:

​Կորստի այս ծանր պահին անկեղծորեն ցավակցում ու մխիթարության խոսքերս եմ ուղղում Գեորգի Կուտոյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին ու ընկերներին և կիսում նրանց վիշտը», - ասված է նախագահի ցավակցական ուղերձում:

Կուտոյանների ընտանիքին ցավակցեցին նաև քաղաքական ու հասարակական տարբեր գործիչներ, Կոտոյանի մահվանը անդրադարձել է նաև արտասահմանյան մամուլը, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ լուռ է, վարչապետի կողմից որևէ ցավակցական խոսք՝ ուղղված Կուտոյանների դեռևս հրապարակված չէ՝ չնայած որ արեն գրեթե մեկ օր է անցել, ինչ հայտնի դարձավ ԱԱԾ նախկին տնօրենի մահվան հանգամանքը։ Չկա գրառում նաև վարչապետի ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Վարչապետի վերջին գրառումը վերաբերում է երեկ ձնագնդիկով լրագրողներին հարվածելուն։