Կարող է ասեն՝ էդ աղջիկը կասմանավտ է․ Նարեկ Սամսոնյան

Կարող է ասեն՝ էդ աղջիկը կասմանավտ է․ Նարեկ Սամսոնյան

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը հայտնել էր, որ «Խիզախ կին» մրցանակը հանձնվելու է Մաշային, ով մետրոյում պատռեց ու Նիկոլ Փաշինյանի երեսին շպրտեց հպարտ քաղաքացու անձնագիրը։ Նարեկ Սամսոնյանը հայտնեց, որ աղջկան դեռ չեն հանդիպել, բայց պատրաստում են մրցանակը հանձնել նրան ապրիլին՝ «Անտիֆեյքի» 1-ամյակին նվիրված հանդիսավոր արարարողությանը։

Հիշեցնենք, որ դրանից հետո լուրեր տարածվեցին, որ Մաշան ոստիկան է, նիկոլական։ Նարեկ Սամսոնյանն ասում է․ «Դա իշխանության քարոզչամեքնան է, կարող էին ասել, որ կասմանավտ է, Լուսին գնալու անհաջող փորձ է արել , ամեն ինչ կարան ներկայացնեն,  հո ամեն ներկայացրածը հալած յուղի տեղ չենք ընդունելու»։