«Հրապարակ». Երեւանի քաղաքապետարանը Հանրակրթության վարչության պետի նոր ԺՊ ունի

«Հրապարակ». Երեւանի քաղաքապետարանը Հանրակրթության վարչության պետի նոր ԺՊ ունի

Երեւանի քաղաքապետի կարգադրությամբ, դասախոս Կարեն Սարգսյանը նշանակվել է Երեւանի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար: Սա մի վարչություն է, որն աշխատում է մանկապարտեզների, դպրոցների հետ, սակայն, ինչպես նորանշանակ ԺՊ-ի տվյալներից հասկացանք, նա որեւէ կապ չի ունեցել այդ ոլորտների հետ, երբեւէ դպրոցում չի աշխատել, հանրակրթության եւ նախակրթարանների հետ գործ չի ունեցել։ Նորանշանակը սոցիալական կառավարման մասնագետ է, ՖԲ-ում բիզնես վարելու «դասեր է տալիս», սովորեցնում, թե ինչպես գրանտ գրել։ Նրա նշանակումը երեկ ողջունել են փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը։