Ո՞ր դեպքում Հայաստանը կհայտնվի Եվրո 2024-ում․ շանսեր կան

Ո՞ր դեպքում Հայաստանը կհայտնվի Եվրո 2024-ում․ շանսեր կան

Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, կայացավ Եվրո-2024-ի ընտրական փուլի հերթական տուրի հանդիպումները, որին Հայաստանի հավաքականը չէր մասնակցում, փոխարենը  վաղը մրցակցի հարկի տակ ընկերական հանդիպում է անցկացնելու Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ։ D խմբում, որտեղ և ընդգրկված է Հայաստանի հավաքականը, երեկ Թուրքիան տնային մարզադաշտում կարողացավ առավելության հասնել Լատվիայի նկատմամբ՝ մրցակցի դարպասը չորս անպատասխան գնդակ ուղարկելով։ Խորվաթիայի հավաքականը, որը աշխարհում ուժեղագույներից է, հերթական անհաջող խաղն անցկացրեց՝ պարտություն կրելով Ուելսից դրսում։

Ընտրական փուլի ավարտին ընդամենը երկու տուր է մնացել, որից հետո պարզ է դառնալու՝ որ հավաքաններն են Գերմանիա մեկնելու իրավունք վաստակելու։ Հատկանշական է, որ երեկվա հաղթանակից հետո Թուրքիան արդեն իսկ ապահովեց իր տեղը Եվրո 2024-ում։ Երկրորդ և երրորդ տեղերում 10-ական միավորով Ուելսը և Խորվաթիան են: 4-րդ տեղում Հայաստանն է 7 միավորով և վերջին տեղում 3 միավորով Լատվիան է:

Նախավերջին տուրում` նոյեմբերի 18-ին, Հայաստանի հավաքականը Երևանում կընդունի Ուելսին, իսկ նոյեմբերի 21-ին` արտագնա հանդիպում կանցկանցի Խորվաթիայի դեմ: Ուելսի երեկվա հաղթանակը Խորվաթիայի նկատմամբ, ինչպես ասում են, խառնեց բոլոր խաղաքարտերը։ Լատվիայից կրած պարտությունից հետո հայ ֆուտբոլասերը կարծես կորցրել էր հույսերը պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնությունում հայտնվելու հարցում, սակայն  երկու տուրերից առաջ տեսականորեն դա հնարավոր է Հայաստանի հավաքականի համար։ Մեր ընտրանին պետք է անպայման կարողանա հաղթել առաջիկա երկու հանդիպումներում։ Նախ տանը հաղթել Ուելսին, ապա դրսում Խորվաթիային։