Ծխում է, խմում, չի պահպանում սպորտային ռեժիմը

Ծխում է, խմում, չի պահպանում սպորտային ռեժիմը

«Պարի Սեն Ժերմեն» ֆրանսիական ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան, իտալացի Մարկո Վերատին պարզվում է, որ չի պահպանում սպորտային ռեժիմը, ծխում է, օգտագործում ալկոհոլ գործնականում ամեն օր։ Այս մասին գրում է Le Parisien-ը։

Պարբերականի լրագրող Ժյուլյեն Լորենը գրել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում Վերատին հանդես է եկել բավականին լավ, թեեւ իր կարողությունների ամբողջ ծավալը չէ, որ ցուցադրել է։ Մեկ ամսում նա միայն մեկ անգամ է դուրս գալիս խաղադաշտ։ Հայտնի է դարձել, որ անցյալ շաբաթ, օրինակ, մինչ լուսադեմ Նեյմարի հետ ծննդյան տարեդարձ է նշել։

«Նա խմում է, ծխում համարյա ամեն օր եւ այդքանից հետո երբ նման խաղ է ցուցադրում, ինչ խոսք, տպավորիչ է»,- ասել է Լորենը։ Մասնագետները նշում են, որ եթե Վերատին իր գործին ավելի պատասխանատու մոտենար, ապա շատ ավելի լուրջ հաջողությունների կհասներ։