Գողացել են «Բատակլանի» զոհերի հիշատակին արված նկարը

Գողացել են «Բատակլանի» զոհերի հիշատակին արված նկարը

Փողոցային նկարիչ Բենքսիի նկարը, որը արվել էր Փարիզի «Բատակլան» համերգասրահի դռան մոտ եւ նվիրվել «Բատակլանի» ահաբեկչության զոհերի հիշատակին, գողացել են։

Համերգասրահի ղեկավարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ իրենք խորապես զայրացած են գողության փաստով եւ գտնում են, որ այդ նկարը չէր պատկանում որեւէ մեկին եւ աշխարհի բոլոր քաղաքացիների սեփականությունն էր հանդիսանում։

Համերգասրահի ղեկավարությունը շեշտել է, որ իրենք միտումնավոր կերպով են գրաֆիտը թողել հասանելի բոլորի համար, որովհետեւ այլ դեպքում այն պարզապես կկորցներ իր խորհուրդն ու նշանակությունը։