Էս ոլորտում երբեք չեն եղել մոնոպոլիաներ, օլիգոպոլիաներ․ «Կարասի» հիմնադիր (տեսանյութ)

Էս ոլորտում երբեք չեն եղել մոնոպոլիաներ, օլիգոպոլիաներ․ «Կարասի» հիմնադիր (տեսանյութ)

«Կարաս-ազգային սննդի ցանցի» հիմնադիր Տիգրան Յուզբաշյանը, ով նոր է միացել ռեստորանների միությանը, այսօր միության հիմնադիր ժողովի ժամանակ իր դժգոհությունները հայտնեց իրենց ոլորտում առկա խնդիրներից՝ սլաքներն ուղղելով պետական կառույցներին։

«Ես շատ կցանկանայի, որ մեր պետական կառույցի ներկայացուցիչներն էստեղ լինեին, բայց, փաստորեն, նրանք մեզանից մի քիչ ավելի զբաղված են, շուտ գնացին, բայց կարծում եմ՝ մեր մեսիջը կհասցնեն նաև նրանց։ Ամենակարևորն այն է, որ պետք է ներկայացնել մեր ոլորտի համար զարգացման ծրագրեր։ Տարբեր ոլորտների համար ներկայացնում են բացի էս ոլորտից»,-ասաց Տիգրան Յուզբաշյանը։

Նրա խոսքով՝ իրենց ասում են, թե իրենց տրամադրում են հավասար դաշտ, արտոնություններ չեն տալիս ուրիշների, բայց և նկատեց․ «Էս ոլորտում երբեք չեն եղել մոնոպոլիաներ, օլիգոպոլիաներ, որովհետև ինքը բարդ, զարգացող ոլորտ է՝ մրցակցային․ չէր կարող էստեղ լինել մոնոպոլիա կամ օլիգոպոլիա»,-ասաց «Կարասի» հիմնադիրը։

Յուզբաշյանն ակնկալում է ռեստորատորներից, որ ոչ թե իրենք զանգեն,հրավիրեն ռեստորաններին,որ նրանք ցանկանան մտբել այս միություն, այլ ռեստորանատարերեն իրենք ցանկանան անդամակցել իրենց միությանը։