Ով գնում է հացադուլի, պիտի իմանա, որ կարող է մահանալ․ Զեյնալյանը՝ Մհեր Եղիազարյանի մահվան մասին (տեսանյութ)

Ով գնում է հացադուլի, պիտի իմանա, որ կարող է մահանալ․ Զեյնալյանը՝ Մհեր Եղիազարյանի մահվան մասին (տեսանյութ)

ԱԺ Մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն այսօր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին խնդրեց անդրադառնալ Մհեր Եղիազարյանի հացադուլի դեպքին, որի հետևանքով վերջինս մահացավ։ Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե ինչու նրա մոտ 24-ժամյա հսկողությամբ բժիշկ չի եղել, ինչու չեն կարողացել կանխել նրա մահը։

Զեյնալյանը նախ հիշեցրեց, որ ջրից և սննդից հրաժարվելը մարդեւ ազատությունը իրավունքն է, և անձն իր կամքով է գնում այդ քայլին։ Ապա նշեց, որ Մհեր Եղիազարյանին սահմանված կարգով բացատրվել է, թե ինչ հետևանքնոր կարող է ունենալ հացադուլը, որ դա կարող է ավարտվել նաև վախճանով։ «Ով գնում է հացադուլի, պիտի իմանա, որ դա կարող է ավարտվել վախճանով, կարող է մահանալ»,-ասաց Արտակ Զեյնալյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։