Հնարավորության սահմաններում նա փորձել է բուհի համար լավը անել․ Դավիթ Ափոյան

Հնարավորության սահմաններում նա փորձել է բուհի համար լավը անել․ Դավիթ Ափոյան

« Որպես այդպիսին սապասելի չէր, որ այդ օրը պետք է հրաժարական տա, բայց ես նախորդ հարցազրույցների ժամանակ ասել եմ, որ բուհը չի կարող այդ պարագայում երկար գոյատևել, երբ որ պետական մեծ նշանակություն ունեցող օղակ է, բայց այդ օղակը պետական որևէ աջակցություն չունի։ Հատկապես վերջին կարևոր իրադարձությունների ֆոնին, երբ հնարավոր էր, որ բուհի 100-ամյակը չնշվեր, երբ ԵՊՀ-ն, ինչպես ռեկտորը նշեց, միշտ էլ մեծ շուքով է նշել հիմնադրման տարեթիվը, դա էր առիթը, որ ներկայացրեց իր հրաժարականը, բայց ես կարծում եմ, որ որևէ պետական ճնշում չի եղել։  Ճանաչելով Արամ Սիմոնյանի նվիրվածությունը թեկուզ հենց բուհի ապագային՝ ցանկացած մարդ, կարծում եմ, հենց այդպես էլ կվարվեր, որովհետև ավելի լավ է դուրս գալ այս կռվից, միջանձնային լարված հարաբերությունների հետևանքով բուհը դեպի անդունդը չտանել, քան թե շարունակել պայքարը՝ բուհը կործանման տանելով»,-Հարցին, թե սպասելի՞ էր իր համար ռեկտորի հրաժարականը, պատասխանեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը․

Արամ Սիմոնյանի հրաժարականը կհանդարտեցնի՞ ԵՊՀ-ի շուրջ լարված իրավիճակը, թե՞ ավելի կսրի՝ նկատի ունենալով, որ առջևում ռեկտորի ընտրություններն ու 100-ամյակի միջոցառումներն են։ Ափոյանը պատասխանեց․

« Հիմա շատ բարդ է այդ հարցին պատասխանելը, որովհետև կառավարության դիրքորոշումը այս ընդհանուր իրավիճակի վերաբերյալ մենք հասկացանք, որ ոչ ի նպաստ բուհի է, այստեղ կան քաղաքական շահեր։ Երբ որ մենք պետական մակարդակով հայտարարություններ ենք լսում, որ « ունենք քաղաքական որոշում, որ բուհի ռեկտորը պետք է փոխվի», ես չեմ կարող ասել՝ այդյոք վաղը չե՞նք ունենա քաղաքական որոշում, որ բուհը պետք է այս կամ այն ուղղությամբ գնա։ Սա ինձ տանջող հարց է, որովհետև եթե մենք մի կողմից խոսում ենք բուհի ինքնավարության մասին, իսկ մյուս կողմից քաղաքական որոշումներով փորձում ենք սահմանափակել բուհի ինքնավարությունը, ապա այստեղ հարց է գալիս, թե արդյոք հետագա քայլերը ի նպաստ բուհի կլինեն, այդ քայլերի հիմքոմ կլինի՞ բուհի շահը, թե՞ էլի ինչ-որ քաղաքական որոշումներ կլինեն։ Սրանք ինձ համար տարօրինակ են, ես կարող եմ  ասել, որ մեր լիազորությունների շրջանակներում ամեն ինչ անելու ենք, որ բոլոր քայլերը գնան ի նպաստ բուհի, այլ ոչ քաղաքական նպատակների»։

Սիմոնյանն իր հրաժարականաի տեքստում ասաց, որ եթե ինքը հրաժարական չտա, ապա իրեն կհեռացնեն ապօրինի ճանապարհով․ պատրաստվում են փոխել հոգաբարձուների խորհրդի ողջ կազմը և այն համալրել կամակատարներով։ Ափոյանին հարցրինք, թե արդյոք Սիմոնյանը ճնշումների մասին չէ՞ր խոսում․

« Այդ ամենը մեզ իրոք հիմքեր տալիս է մտածելու այդ ուղղությամբ, մենք միամիտ կլինենք, եթե վարչապետի ու մի շարք պետական պաշտոնյաների հայտարարությունները ճնշումներ չհամարենք, բայց  ընթացքում չեմ կարծում, որ ինչ-որ կտրուկ փոփոխություն եղած լինի։ Ես կարծում եմ, որ Սիմոնյանի որոշումը ամենախելամիտ որոշումն էր, որ եթե մյուս կողմը չի զիջում, բուհի ապագայով մտահոգված չէ, 100-ամյակը տոնելով մտահոգված չէ, ապա պետք է ավելի ուժեղ գտնվի այն մարդը, որը մտահոգված է ։ Ես այդ ամենը համարում եմ ճնշում, բայց բուհը կարող էր այս տեմպերով շարունակել, ուղղակի այս անհամաձայնությունները խոչնդոտ հանդիսացան»։

Դավիթ Ափոյանին խնդրեցինք, որ ոչ որպես ՈՒԽ նախագահ, և ոչ որպես հոգաբարձուների խորհրդի անդամ, այլ որպես ԵՊՀ ուսանող գնահատական տա, թե ինչպիսի ռեկոտոր է եղել Սիմոնյանը, Ափոյանի կարծիքով՝ Սիմոնյանի քայլերը միշտ ուղղավծ են եղել բուհի բարեկցությանը․

« Ես Արամ Սիմոնյանի ղեկավարման տարիներին ծանոթ եմ 2012 թվականից՝ 2 տարվա ընդմիջումով, երբ մեկնեցի զինվորական ծառայության, և կարող եմ ասել, որ այդ ընթացքում բուհը հետ չի գնացել, այլ՝ առաջ ։ Ես սովորաբար շատ զուսպ եմ համեմատություններ անցկացնելիս, հնարավոր է մեկ ուրիշը ավելի լավը լիներ կամ ավելի վատը, բայց ես կարծում եմ, որ Սիմոնյանը հնարավորությունների սահմաններում փորձել է բուհը առաջ տանել։ Որոշ հարցերում կարող էր և ավելի լավը լինել, գուցե որոշ հարցերում թերացել է, բայց ես կարծում եմ, որ իր հնարավորության սահմաններում նա փորձել է բուհի համար լավը անել, և իր վերջին քայլը, որ հանուն բուհի ապագայի նա զիջեց իր աթոռը,  վկայում է այդ մասին, որ իր գործողոությունները ուղղված են եղել դեպի բուհի բարեկեցությունը »։

Իսկ հնարավո՞ր է, որ Սիմոնյանի հրաժարականից հետո ինքն էլ հրաժարական տա՝ « Բացառվում է»,- ասաց ՈւԽ նախագահը․

« Առայժմ ես ոչ մի հիմք չեմ տեսնում, որ ես պետք է հրաժարական տամ, և ՈՒԽ նախագահի պաշտոնը որևէ կապ չունի ԵՊՀ վարչական ապարատի որևէ ներկայացուցչի հրաժարականի հետ, ուսանողական խորհուրդը բուհի ներսում ինքնավար մարմին է»։