Սպանվել է հայտնի բռնցքամարտիկ

Սպանվել է հայտնի բռնցքամարտիկ

Ռուսաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ալեքսանդր Կոստրոմինին սպանել են նախօրեին երեկոյան սեփական տան մոտ, Բոլգորոդ քաղաքում՝ հրազենային կրակոցով։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, վկայակոչելով տեղի քննչական վարչության տարածած հայտարարությունը։

Հայտնի է, որ մարզիկին գնդակահարել են թիկունքից։ Շրջանառվող լուրերի համաձայն, ենթադրյալ մարդասպանը հնարավոր է եղել է «Լադա Պրիորա» մակնիշի մեքենայով։ Այս ամսի իննին կլրանար նրա երեսնամյակը։

Կոստրոմինը հանդես էր գալիս մինչեւ ութսուն կիլոգրամ քաշային կարգում։ Հանդիսանում էր բռնցքամարտի ՌԴ չեմպիոն։ Վերջին տարիներին հանդես էր գալիս մասնավոր ակումբներից մեկում, որտեղ անցկացվում են առանց կանոնների մարտեր պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների մասնակցությամբ։