Արթուր Դավթյանը խաբել է հանրությանը․ պահեստազորի սպան արձագանքում է

Արթուր Դավթյանը խաբել է հանրությանը․ պահեստազորի սպան արձագանքում է

Այսօր Ազգային ժողովում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, թե որտե՞ղ են պահեստազորի սպաների գումարները, և ի՞նչ ընթացք է ստացել պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանի՝ գլխավոր դատախազին ուղղված հանցագործության մասին հաղորդումը, ասաց․

«Ցոլակ խաչատրյանի և՛ դիմումներին են պատասխաններ տրվել, և անձնական ընդունելություն է իրականացվել, որի ընթացքում մարնամասն պարզաբանվել են նրա բարձրացրած հարցերը»։

Դատախազի այս հայտարարությանը մեզ հետ զրույցում արձագանքեց Ցոլակ Խաչատրյանը, նշելով, որ Դավթյանը խաբել է ողջ հանրությանը․

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ոչ ՀՀ դատախազական մարմնում, ոչ ՀՀ քննչական որևէ մարմնում, ոչ ՀՀ ՊՆ-ում և ոչ էլ ՀՀ կառավարությունում իմ կողմից տրված հանցագործության մասին հաղորդման առնչությամբ ինձ անձնական ընդունելիություն չի իրականացվել, ինձ պարզաբանումներ չեն տրվել, նշեմ ավելին ինձ նշված հարցի առնչությամբ գրությամբ պատասխան է ուղարկվել միայն ՀՀ ՊՆ-ից, որոնք նաև դրվել են իմ կողմից 21.05.2020 թվականի հանցագործության մասին հաղորդման մեջ: 

ՈՒստի, ես՝ Ցոլակ Խաչատրյանս, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանը իրեն իրավունք է վերապահել, ՀՀ օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին և ՀՀ հանրությանը խաբել, նա ստել է իմ առնչությամբ հնչեցված հարցին պատասխանելիս»։