Ինչու ուտել եւ ինչ ոչ՝ առողջ լինելու համար։

Ինչու ուտել եւ ինչ ոչ՝ առողջ լինելու համար։

Ինչու ուտել եւ ինչ ոչ՝ առողջ լինելու համար։ Այս հարցին անդրադարձել է The Lancet-ը բժշկական հանդեսը։ 1990-2017 թթ աշխարհի 190 երկրում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, թե որ սննդակարգի դեպքում է, որ օգտակար նյութերի դեֆիցիտ եւ վնասակար նյութերի ավելցուկ է առաջանում մարդու օրգանիզմում։ Այսպես գիտնականները նշում են, որ աղի չարաշահումը կարող է բերել վաղաժամ մահվան։ Ուստի պետք է խուսափել սննդի մեջ շատ աղի օգտագործումից։ Բացի այդ, պետք է սննդակարգում ապահովել հատիկավորների, մրգերի, ընկուզեղենի, սերմերի, բանջարեղենների, ծովամթերքների, շաքիլավորների կաթի, կալցիումի առկայությունը, եւ սրան հակառակ, պետք է հնարավորինս խուսափել տրանս-յուղերից, քաղցր ու գազավորված խմիչքներից, նաեւ կարմիր մսի ու կարմիր մսից պատրաստված ապրանքների չարաշահումից։