Համացանցում գլոբալ խափանումներ են եղել, հայտնի են պատճառները

Համացանցում գլոբալ խափանումներ են եղել, հայտնի են պատճառները

Ինչպես հայտնի է, երեկ՝ հուլիսի 2-ին համացանցի գլոբալ խափանում է տեղի ունեցել։ Պատճառը, ըստ New York Times-ի հաղորդման եղել են Cloudflare-ի աշխատանքում ի հայտ եկած խնդիրները, որը հանդիսանում է DNS եւ CDN ծառայությունների համաշխարհային մատակարարը։ Արդյունքում ամբողջ աշխարհում հազարավոր կայքեր չէին գործում։ Իսկ խափանման պատճառը եղել է կապված ծրագրային ապահովման հետ, ինչպես հայտարարել է Cloudflare-ի տեխնիկական տնօրեն Ջոն Գրեմ-Քամինգը։ NYT-ն նշում է, որ ընկերությունում շեշտել են, որ տեղի ունեցածը կապ չունի ցանցահենային հարձակման հետ։