Ռազմական ինքնաթիռներ են վաճառելու՝ ջրի գնով

Ռազմական ինքնաթիռներ են վաճառելու՝ ջրի գնով

Հունգարիայի ռազմական նախարարությունը մտադիր է իր ունեցած եւ շահագործումից հանած բոլոր ռուսական արտադրության ՄիԳ-29 ինքնաթիռները չափազանց էժան գնով վաճառել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ըստ հրապարակման՝ վաճառքի մեկ խմբաքանակը ներառում է 19 ռազմական կործանիչ։

Ընդ որում, ինքնաթիռների մի մասը նույնիսկ պիտանի չէ շահագործման համար եւ մասամբ ապամոնտաժված է։ Կա նաեւ 20 ինքնաթիռի շարժիչ եւ եւս 293 այլ մաս ներառյալ նաեւ՝ կոմպլեկտային սպառազինության հարմարանքները։ Ներկայումս ՄիԳ-29-ի արժեքը կազմում է 25 միլիոն դոլար։