Ուկրաինայի պառլամենտն առաջնահերթության կարգով կքննարկի մարիխուանայի օրինականացումը

Ուկրաինայի պառլամենտն առաջնահերթության կարգով կքննարկի մարիխուանայի օրինականացումը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նախաձեռնությամբ, Գերագույն Ռադան արտահերթ նիստ կգումարվի։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է պառլամենտի նախագահ Դմիտրի Ռազումկովը։

Նիստի ընթացքում առաջնահերթության կարգով կքննարկվի բժշկական մարիխուանայի օրինականացումը եւ վերջինիս՝ երկրի տարածքում շրջանառության կարգը։ Կքննարկվեն նաեւ Հակամոնոպոլիստական կոմիտեի գործւնոեությանը վերաբերող օրենսդրությունը, մաքսանենգության քրեականացման հետ կապված օրենսդրությունը, ինչպես նաեւ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողների հարկման հետ կապված օրենսդրական հարցերը։