Առաջինը քո կնոջն ենք բանակ ճամփելու․․․

Առաջինը քո կնոջն ենք բանակ ճամփելու․․․

Որպեսզի իգական սեռի ներկայացուցիչներն իրենց տղամարդկանց հետ հավասար զգան, պիտի բանակ գնան։ Պապիկյան Սուրենի որոշումն է։ Նա ասում է, որ կանայք տղամարդկանցից ուժեղ են։ Թե ուժեղ ասելով ինչ է հասկանում,- ափսոս այդ հարցը չտվին, թե տղամարդ ասելով ո՞ր տղամարդկանց նկատի ունի,- ափսոս էլի հարց չբարձրացրին։ Մնում է եզրակացնել։ Որ իր կնիկը իրենից ուժեղ է ու պիտի գնա զինվորական ծառայության, խոսք լինել չի կարող։ Պիտի իր ասած խոսքը հարգի ու առաջինը իր կնոջը ճամփի բանակ։ Այստեղ մի բայց կա, դրա պատասխանն էլ Պապիկյան Սուրենը տվեց։ Գեղամյան Մանուկը հարցրեց․

««Ենթադրենք, մի կին դիմում է ներկայացնում, անցնում է ծառայության։ 6-ամսյա ծառայության ընթացքում բնականաբար նրան տրվում է կարճաժամկետ արձակուրդ։ Եթե ծառայության վերադառնալուց հետո պարզվի, որ հղի է, այդ դեպքում ո՞նց է կարգավորվում այս հարցը»։

Պապիկյան Սուրենը պատասխանեց․ «Եթե ունենանք այդպիսի ուրախալի դեպքեր, մենք միայն կողջունենք այն»։ 
Պապիկյան Սուրենը երևի հիշեց 2018-ի այն երանելի օրերը, երբ հղի կանանց, ծծկեր երեխաներին առաջ արած «հեղափոխություն էր Նիկոլի համար անում»։ Ինչքան հիշում եմ, նոր ծննդաբերածներն էլ, երեխու քառասուն օրը չլրացած, փողոց էին փակում։ Բա, իհարկե, նա տեսել է այդ ուժը, հատկապես հղի կանանց «հոգեբանական  
ատական»: Ինքը ուրախ կլինի հղի կանանց գործոնն օգտագործի։ Իրեն թվում է, թե թշնամին էլ Սերժ Սարգսյանի նման ասելու է՝ դեմս հղի կին է կամ ծծկեր երեխա, զենքերս վայր դնեմ։ Կուզեի այդ փորձարկումը առաջինը կատարեր՝ ծառայության ուղարկելով իր հղի կնոջը։ Կարծում եմ երկրորդ հղիությամբ կնոջը քառասուն տակ ծալվելով կողջունի, թող առաջինն իր կնոջն ուղարկի փորձարկման՝ իհարկե, ոչ «էռատոյական շուստրի ձևերով»։ 

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 30-ին, մեկնարկել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցում է նաև ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։ Խոսելով «Զինծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծից, Պապիկյանը նշեց, որ իգական սեռի ներկայացուցիչների համար նախատեսվում է ներդնել կամավոր-պարտադիր զինծառայության համակարգ: