Թրամփը Չինաստանին վերջնագիր է ներկայացրել

Թրամփը Չինաստանին վերջնագիր է ներկայացրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Չինաստանի նախագահ Սի Ծինփինը չգա հանդիպման ճապոնական Օսակայում տեղի ունենալիք «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովին, նոր մաքսատուրքեր կսահմանվեն չինական ապրանքների նկատմամբ։ Թրամփի խոսքերով, ինքը անասելի ուրախ կլինի նոր մաքսատուրքեր սահմանելու։ Հիշեցնենք, որ գագաթնաժողովը մեկնարկելու է հունիսի 29-ին։