Վար իջիր աթոռից

Վար իջիր աթոռից

Հայ ժողովուրդը հայտնվել է միամիտ Աբիսողոմ աղայի կարգավիճակում։ Եկել է մեկը, ով  ծղրտան, ցասումնալից ձայնով իրեն հայտարարում է ժողովուրդ․ «Կանգնած եմ այստեղ, քանի որ այդպես է որոշել ժողովուրդը»։ Ասում ու ձեռքը մուրճ է վերցնում, ասում ու բռունցքը խփում է ինչի վրա պատահի, ասում ու աչք խոթելու մտայնությամբ տնկում է ցուցամատը։

Իրոք սարսափելի է, որն այնքան լավ նկարագրել է Պարոնյանը։ Փողոցից հայտնվում է ,, դուխով գլխարկով,, մի երիտասարդ։ «Պոռալով սենյակեն ներս կմտնե»։ 

Սկզբում շփոթահար էինք՝ « Ո՞վ է այս մարդը․․․ » ։ Հետո, երբ հասկացանք, որ նրա անունը Նիկոլ է, վախենալով ասացինք՝ «Ի՞նչ կա, ի՞նչ կուզեք»։ 
 -Ես այստեղ կանգնած եմ, որովհետև ինձ կանգնեցրել է ժողովուրդ-Հայ ազգն,- շարունակեց երիտասարդը ձայնը քիչ մը իջեցնելով,- այսօր այնպիսի հանդես մը կը կատարե, որ աշխարհը ցնցված է։
-Միտքդ ի՞նչ է, եղբայր․․․
--Այո՛, մարդկությունը կը չարչարվեր, կը նախատվեր անգութ բռնավորներու ձեռքեն և չեր գիտեր, որու երթալ և որու բողոքել։
-Տեր ողորմյա․․․ տեր ողորմյա,- ըսավ ինքնիրեն Աբիսողոմ աղան,- քաշելիք ունինք եղեր․․․ ես կրնամ հիմա զինքը սեղանեն վար առնել, բայց կը վախնամ, որ ծոցեն ատրճանակ մը կը հանե և կը զարնե ինծի, վասնզի խիստ բարկությամբ կը խոսի։
Ուստի չուզելով այլևս համբերել՝ պոռաց ինքնակոչ երիտասարդին երեսն ի վեր․
-Վա՛ր իջիր սըկե։
-Կաղաչեմ, մի սաստեր զիս։
-Վա՛ր իջիր, ապա թե ոչ․․․
-Մի՛ կոտրեր իմ սիրտս, որ ազգին համար կը բաբախե։
-Ինչ ըսելիք որ ունիս, եկուր քովս, մարդու պես նստե և ըսե․ հոն տեղվանքը ելնել ի՞նչ պիտի ըլլա։
-Կաղաչեմ, թո՛ղ տուր վերջացնեմ․ ա՜հ, չես գիտեր, թե որչա՛փ կը հուզվիմ, երբ ճառ կկարդամ։
-Վա՛ր իջիր։
Երիտասարդը բեմեն կիջնա և կերթա աթոռի մը վրա կը նստի։
-Հիմա՛ զրուցե ինծի, միտքդ ի՞նչ է։ 
Մենք հայտնվել ենք այս նույն իրավիճակում։ Երբ Նիկոլ Փաշինյանին չենք կարողանում վար իջեցնել աթոռից։ Նա այդ երիտասարդին նման մերթ աղաչական, մերթ ցասումնալից, մերթ խղճահարական բառեր է օգտագործում, որ մնա աթոռի վրա ու միամիտ Աբիսողոմ աղայից պոկի այն, ինչ ինքն է ուզում։ Պարոնյանը ճանապարհը ցույց է տալիս ՝ վար իջիր աթոռից, վար իջե, սըկե։  
Այլ ելք չկա։