Պարզաբանել են, թե ինչու է փակվել «Орел и Решка»-ն

Պարզաբանել են, թե ինչու է փակվել «Орел и Решка»-ն

«Пятница» հեռուստաընկերությունում պարզաբանել են, թե ինչու է փակվում ռուսաստանյան սիրված հեռուստաշոու «Орел и решка»-ն։ Պարզվում է, որ հեռուստահաղորդումը չի փակվում եւ հաղորդավարների ինստագրամյան գրությունը առնվազն սխալ է հասկացվել եւ մեկնաբանվել։ Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, հեռուստաընկերության մամուլի ծառայությունից հայտարարել են, որ հաղորդումը ոչ ոք չի ուզում փակել, այլ ավարտվել է հերթական սեզոնը եւ վերալիցքավորման փուլի հերթն է։ «Ի սկզբանե շոուն նախատեսված է եղել երկու տարվա համար, իսկ առաջիկայում նոր ու հետաքրքիր անակնկալներ հեռոսւտադիտողը կստանա»,- ասված է պարզաբանման մեջ։